Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ինչպե՞ս հայերը վաստակեցին «կոնյակ» բառն օգտագործելու իրավունքը

Ինչպե՞ս հայերը վաստակեցին «կոնյակ» բառն  օգտագործելու իրավունքը
01.11.2024 | 05:21

1901 թ. Ն. Շուստովը անանուն կերպով փարիզյան մի ցուցահանդեսի է ուղարկում հայկական «Ֆին-Շամպայն» կոնյակի նմուշները: Ժյուրիի անդամները միաձայն Գրան-Պրի մրցանակը շնորհում են անհայտ կոնյակագործին, իսկ երբ իմանում են, որ նա ֆրանսիացի չէ, որ կոնյակը ուղարկված է Հայաստանից, այնքան են զարմանում, որ բացառության կարգով Ն.Շուստովին` աշխարհում միակ ոչ ֆրանսիացի կոնյակագործին, արտոնություն են տալիս իր արտադրանքի վրա գրել ոչ թե «բրենդի», ինչպես որ կարգն էր, այլ հենց «կոնյակ»: Կոնյակի արտադրության պատմության ընթացքում ոչ ոք այդպիսի իրավունքի չէր արժանացել:

1912 թ. ցար Նիկոլայ II-ը, փորձելով շուստովյան կոնյակները, բարձր գնահատականի է արժանացնում կոնյակի հատուկ համը, և Շուստովյան ընկերությունը դառնում է Կայսերական տան մատակարարը:

20-րդ դարասկզբին «Ն. Շուստով և որդիներ» ընկերությունը արտադրվող ալկոհոլային խմիչքների բարձր որակի համար արժանացել է բազմաթիվ մրցանակների և ոսկե մեդալների՝ դնելով հայկական կոնյակի համաշխարհային փառքի սկիզբը:

Գայանե Ղարիբյան

Դիտվել է՝ 5567

Մեկնաբանություններ

h2>

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը